Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Աղոթամատույց

Աղոթամատույց
10.04.2023 | 00:01

Ամենուրեք ես Տե՛ր, էությունն է իմ Քեզնով ներծծված,

Հաստատուն ես Դու և Ամենակարող, ազատիր ինձ մեղքերից,

Ինձ արժանի Քեզ դարձրու, քանզի ամեն բան կախված է Կամքից,

Ամենուրեք ես Տե՛ր, էությունն է իմ Քեզնով ներծծված:

Ամենասիրող Տե՛ր, մեղքերն իմ վերցրու, տուր ինձ փրկություն,

Ամենաներող Տե՛ր, Քո սուրբ արյունով, փրկիր մեղքերից,-

Ամենուրեք ես Տե՛ր, էությունն է իմ Քեզնով ներծծված,

Հաստատուն ես Դու և Ամենակարող, ազատիր ինձ մեղքերից:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ